Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնագիտությունների օր»` Վանաձորում

Ապրիլ 07,2019 17:04
Ապրիլի 10-ին Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում ժամը 13:00-16։00, տեղի է ունենալու «Մասնագիտությունների օր Վանաձորում-2019» միջոցառումը:
Այդ օրը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ներկայացնելու է իր բոլոր կրթական ծրագրերը: Ներկայացվելու են  Բրյուսովում դասավանդվող բոլոր օտար լեզուները, որպեսզի դիմորդները և բոլոր ապագա ուսանողները տեղեկանան այդ ծրագրերի մասին և ցանկության դեպքում դիմեն ու մասնակցեն ծրագրերին:
Միջոցառման նպատակն է օգնել Վանաձորի և հարակից քաղաքների ավագ և հիմնական դպրոցների աշակերտներին և շրջանավարտներին մասնագիտության հարցում կատարել գիտակցված ընտրություն` նրանց մեջ ձևավորելով անձի զարգացման, կարիերայի պլանավորման կարողունակություններ:
Միջոցառման ժամանակ ԵՊԼՀ-ն կներկայանա  առանձին տաղավարներով։ ԵՊԼՀ ստորաբաժանումները երիտասարդներին և աշակերտներին կներկայացնեն բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներառյալ բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր և միջազգային միտումները։
ԵՊԼՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930