Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի աշխատողները պառկեցին մեքենայի առաջ, որով կալանավայր տեղափոխվեց տնօրենը

Ապրիլ 08,2019 12:51

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ` Տիգրան Մեծի պողոտայում, տեւական ժամանակ հրմշտոց տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ։ Աշխատակիցները խոչընդոտեցին տեղաշարժն այն մեքենայի, որում կալանավայր պետք է տեղափոխվեր ընկերության կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ-ի` ընկերությունը հարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել։

Աշխատակիցները պառկեցին մեքենայի առաջ, ոստիկանները փորձեցին հեռացնել նրանց, սակայն հրմշտոց տեղի ունեցավ, իրավապահներից  եւ քաղաքացիներից ոմանց ինքնազգացողությունը վատացավ։ Ի վերջո, մեքենան հեռացավ Տիգրան Մեծի պողոտայից։

«Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ ոստիկանները բերման են ենթարկել որոշ աշխատակիցների, սակայն վստահեցրել են, որ նրանց շուտով բաց կթողնեն։

Հարյուրավոր աշխատակիցներ շարունակում են բողոքի ցույցը։ Դատարանի առաջ կայանվել է «Սպայկա»-ի բեռնատարը։

Այլ մանրամասները տեսանյութում

"Մենք ծախված չենք, այլ թասիբով մարդիկ". Սպայկա-ի աշխատողների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց եղավ

Gepostet von Aravot am Montag, 8. April 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930