Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ

Ապրիլ 12,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունհինգերորդ

 

ՄԻ ԳԻՇԵՐՈՒՄ

 

Եվ Ջավախյանը խոսեց ու ասաց՝ «թող իմ էրեսին ինձ գովան, հետեւիցս ինչ ուզում ա խոսան», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «որովհետեւ դու ունիկալ երեւույթ ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «ունիկալը քո Բուռչոյանոցն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացեց՝ «էդ Բուռչոյանոցում լավ հաց են տալի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես էդ օբյեկտում մեծ ախորժակով հաց եմ ուտում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով Կորյունին հարցրեց՝ «կարող ա՞ նախագծիցն ա», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «նախագծից չի», եւ Ջավախյանը փռթկացնելով Կորյունին հարցրեց՝ «բա ինչի՞ց ա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու քամահրանքով Ջավախյանին ասաց՝ «էդ նրանից ա, որ ոչ մի անգամ սեղանի հաշիվը դու չես փակում», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Կորյունին ու հարցրեց՝ «դու փակում ե՞ս», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «մազերիդ քանակության չափ հաշիվ եմ փակել», եւ Ջավախյանը ժպտալով Կորյունին հարցրեց՝ «Բուռչոյանոցո՞ւմ», եւ Կորյունը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ես էդ Բուռչոյանոցում ընդամենը էրկու անգամ եմ հաց կերել», եւ Ջավախյանը քամահրանքով Կորյունին հարցրեց՝ «էրկու անգամն էլ դու ե՞ս հաշիվը փակել», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «էրկու անգամն էլ հրավիրված եմ էղել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սովորաբար հրավիրողն ա հաշիվը փակում», եւ Ջավախյանը Կորյունին ասաց՝ «հաստատ էդ օբյեկտի բացմանը քեզ հրավիրած կըլնեն» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «որպես նախագծի հեղինակ», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «շատ ճիշտ կռահեցիր», եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «Բուռչոն է՞ր հրավիրել», եւ Կորյունը պատասխանեց ու ասաց՝ «Ստյոպն էր հրավիրել. ամենասկզբում տերը Ստյոպն էր», եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «բա հիմի էդ Ստյոպն ո՞ւր ա», եւ Կորյունը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ամեն ինչ ուզում ես իմանաս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ հետաքրքրասերն ես», եւ Ջավախյանը ժպտալով Կորյունին ասաց՝ «դու էլ շատ գաղտնապահ ես», եւ Կորյունն ասաց՝ «հիմի Ստյոպը Մոսկվայում ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «Մոսկվայում ի՞նչ ա անում», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի բիզնեսով ա զբաղվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով Կորյունին ասաց՝ «շա՜տ ուժեղ շրջապատ ունես», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ստյոպն իմ շրջապատը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդամենն ընկերոջս ընկերն ա», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մարդիկ խնդրել են, Կորյունն էլ նախագծել ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի գիշերում» եւ մի քիչ էլ մտածեց ու Կորյունին ասաց՝ «լավ էլ նախագծել ես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930