Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնյակագործի սպանության համար ձերբակալված 29-ամյա աղջիկը նրա սիրուհին էր. նոր մանրամասներ

Ապրիլ 15,2019 13:48

Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակչի սպանության մեջ կասկածվող  ու ձերբակալված 29 ամյա աղջիկը սպանությունից հետո սպանված կոնյակագործի «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջանի ոլորաններում վթարի է ենթարկվել ու տեղափոխվել Տավուշի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ էին տեղափոխվել ուղեւորները՝ տատ ու թոռ: Թոռնուհին, որը ձերբակալվել է սպանության կասկածանքով. հրաժարվել է բուժզննումից ու բուժօգնությունից, իսկ տատիկի մոտ արձանագրվել է բազմաբեկոր ազդոսկրի կոտրվածք: Վերջինս, ըստ Մկրտումյանի, գիշերն ընդունվել է իրենց կենտրոն, առավոտյան ազգականների պահանջով, տեղափոխվել Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Մեր տեղեկություններով՝ սպանվածի հետ ծանոթ է եղել ձերբակալված աղջիկը: Նախնական տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվող ու ձերբակալված 29 ամյա աղջիկը սպանվածի սիրուհին էր:

Այս գործով մյուս կասկածյալը՝ 48-ամյա Ղազար Մնացականյանը. ամիսներ առաջ էր ազատվել «Արմավիր» ՔԿՀ-ից: Նա մի քանի անգամ դատվել է գողության, թմրամիջոցների օգտավործման եւ իրացման համար։ Արարատ քաղաքի բնակիչ է։ Կինն ու տղան ապրում են Ռուսաստանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930