Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շիրակի մայր բուհը դարձյալ անռեկտոր մնաց

Մայիս 11,2019 20:30

Քիչ առաջ ավարտվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որը տևեց մոտ 9 ժամ:

Քվեարկությունը տեղի ունեցավ երկու փուլով, առաջին փուլում 4 թեկնածուներից հավասար ձայներ էին հավաքել բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանն ու տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը: Նրանք երկուսն էլ ստացել էին վեցական ձայն:

Երկրորդ փուլում Անդրանիկ Սարգսյանը ստացավ 9 քվե, Լուսինե Ֆլջյանը՝ 6 քվե, 5 հոգի էլ բոլորին դեմ էին քվեարկել:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն, ամփոփելով արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու թեկնածուներին, շեշտեց, որ  հանրության աչքի առջև  կազմակերպել են բաց, թափանցիկ և մասնակցային ընտրություններ:

«Արդյունքում ստացվեց այնպես, որ մենք այսօր չկարողացանք ռեկտոր ընտրել, բայց կարծում եմ մենք ամեն ինչ արել ենք օրենսդրականության, արդարության և բարեխղճության շրջանակներում, այսպես է ստացվել, ավելի ծանր բաներ ենք տեսել մեր կյանքում»,-ասաց Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ անգամն է՝ չի հաջողվում ռեկտոր ընտրել. մարտի 2-ի կայացած մրցույթին ևս այս երկու թեկնածուներն էին պայքարում ռեկտորի թափուր պաշտոնի համար, սակայն նրանից ոչ մեկը չընտրվեց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031