Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը երբեւէ չի միջամտել հավաքականի կազմ ընտրելու գործընթացին

Մայիս 14,2019 23:50

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսօր Օլիմպավանում ԶԼՄ-ների հետ կայացած հանդիպման օրակարգի երկրորդ հարցը Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի՝ վերջին շրջանում արած հայտարարություններն էին, որոնցում նա անհարգալից արտահայտություններ է արել ինչպես հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, այնպես էլ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի հասցեին:

Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի հավաքականներում միշտ էլ կան բարձրակարգ մարզիկներ, որոնք առանձնանում են համեստությամբ: «Խնդրում եւ պահանջում եմ մեր բոլոր մարզիկներից, որ երբեւիցե իրենց չափի զգացողությունը չկորցնեն: Իսկ լրագրողներին խնդրում եւ հորդորում եմ՝ ըմբշամարտում եւ ընդհանրապես սպորտում, ինտրիգներ մի փնտրեք: Դա լավ բանի չի բերում», – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հավելեց. «Լրագրողներին խնդրում ենք՝ ոչ մի մարզիկի առանձին մի զանգեք, հարցազրույց մի վերցրեք: Համարեք, որ դա արգելվում է: Կլինեն բաց մարզումներ, հավաքականների մարզիչները ֆեդերացիայի կայքով, տեղեկատվության բաժնով ձեզ կիրազեկեն բաց մարզումների օրը, տեղը, ժամը, եւ դուք ինչ հարց ունեք, կարող եք այդ ժամանակ տալ: Մենք կողմ ենք առողջ քննադատությանը, եթե ֆեդերացիան, մարզիչներն ինչ-որ հարցում թերացել են, ասեք: Բայց ինտրիգներ մի սարքեք, հավաքականում ավելորդ լարվածություն մի մտցրեք: Եվրոպական խաղերում, օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանի արծաթե մեդալներով բոլորս էլ հպարտացել ենք: Բայց ունենք իրենից տարիքով, փորձառու ու տիտղոսակիր Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան, ունենք հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյան: Մարզիչներից շատերը կերազեն պարոն Ջուլֆալակյանի արդյունքների կեսին հասած լինել: Սակայն ստացվում է՝ կա ըմբիշ, որը կարող է հայտարարել, թե իր ուզելով է, թե որտեղ կմարզվի: Ինչպե՞ս կարող է այդպիսի բան պատահել: Եթե ըմբիշը հավաքների չի գնում, մրցաշարերի չի մասնակցում՝ ով ուզում է լինի, հավաքականում տեղ չունի: Ոչ ոք արտոնված չէ՝ անկախ տիտղոսներից: Մարզիկները պետք է մասնակցեն Հայաստանի առաջնությանը, ուսումնամարզական հավաքներին, պետք է մարզիչների որոշումներով մասնակցեն միջազգային մրցումների եւ ովքեր կլինեն լավագույն մարզավիճակում, նրանք էլ կընդգրկվեն հավաքական»:

Ռոբերտ Խաչատրյանը անդրադարձավ նաեւ Միհրան Հարությունյանի արած այն հայտարարությանը, թե Լեւոն Ջուլֆալակյանը չի որոշելու իր՝ հավաքական ընդգրկվելու եւ օլիմպիական խաղեր մեկնելու խնդիրը, քանի որ ինքը զրուցել է  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Ես զրույց եմ ունեցել պարոն Գագիկ Ծառուկյանի հետ: Նա երբեւէ իրեն թույլ չի տվել խառնվել հավաքականների կազմի ընտրությանը: Այդ ամենը նա միշտ թողել է հավաքականների մարզիչներին: Ես դա ասում եմ վստահաբար: Իսկ եթե մարդիկ ուզում են նրա անվան հետ կապված ինչ-որ բաներ անել՝ իբր  զրուցել են, նման բան գոյություն չունի»,-ասաց Ռոբերտ Խաչատրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031