Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականը զուգահեռներ է անցկացնում Մխիթարյանի և արցախցիների նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի մասին

Մայիս 30,2019 12:39

Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականը զուգահեռներ է անցկացնում Մխիթարյանի և արցախցիների նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի մասին

«Արցախի չճանաչված հանրապետությունում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի զայրույթը բավականին ծանոթ երևույթ է։ Հայ ֆուտբոլիստը չի մասնակցել չորեքշաբթի օրը կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի- Արսենալ» հանդիպմանը, քանի որ այն անց է կացվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Արցախի բնակիչների համար սա առօրեական իրականություն է»,- ինչպես ներկայացնում է իսպանացի լրագրող Էթել Բոնեն Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականներից մեկում։

«Սակայն, սա նաև տարածաշրջանում կարևորագույն շրջան է ֆուտբոլի համար։ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համադաշնության՝ Եվրոպական ֆուտբոլի 2019թ․ գավաթը կմեկնարկի Արցախում հաջորդ շաբաթ»։

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը օգնել է լրագրողներին հավաքելու անհրաժեշտ նյութեր այս հոդվածների հրապարակման համար՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ հետազոտություններ, տեխնիկական և կազմակերպչական աջակցություն։ 

ՀԵԲ-ը Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Եվրոպական միություն միջև։ ՀԵԲ-ը որևէ կերպ ազդեցություն չի գործադրում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի, հոդվածների և հրապարակումների վրա, որոնք տպագրվում են լրատվամիջոցներում, որոնց թղթակցում են լրագրողները կամ ներկայացնում են դրանք։  Կազմակերպության նպատակն է ապահովել տարածաշրջանում իրավիճակի անաչառ և թափանցիկ լուսաբանում։ 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031