Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի զորավարժությունները մարտահրավեր են». ԱԳ նախարար

Հունիս 06,2019 13:44

«Ադրբեջանն առանց հայտարարելու՝ զորավարժություններ մեկնարկեց, սա «դեմարշ» չէ՞ր միջազգային հանրության, Արցախի եւ ՀՀ-ի դեմ: Սա առիթ չէ՞ դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»,-ԱԺ-ում 2018թ.-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսպիսի հարցադրում ուղղեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Այդ հարցը մաս է կազմում ավելի լայն մտավախությունների, որոնք կապված են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հետ: Այն առնչվում է ԵԱՀԿ-ին: Հարցը բարձրաձայնվում է ամենուր՝ միջկառավարական եւ խորհրդարանական համագործակցության շրջանակներում: Այս հարցում ձեւաչափը եւ հարթակը ԵԱՀԿ-ն է, որի շրջանակում հարցը բարձրաձայնված է»:

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «ԱԳՆ-ն ի՞նչ միջոցով է ԵԱՀԿ-ում հարցը դրել եւ ի՞նչ պատասխանի է սպասում: Պետք է մատնանշել, որ աշխարհի դեմ է նման հանցագործություն տեղի ունենում»: Զոհրաբ Մնացականյանը շեշտեց. «Մենք ունենք մշտական մարտահրավեր՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված, ձեր մատնանշածը մեկ խնդիրն է միայն: Մեր քաղաքականությունը վերաբերում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի հանդեպ եւս այդ զորավարժությունները մարտահրավեր են»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ հերթական զորավարժություններն անցկացնելու է հունիսի 7-11-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930