«Բռնության կոչերին ու անիշխանության շարունակաբար իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին եւ գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ամբողջ ուժով: Նման անհատներին եւ խմբերին այդպես պետք է վերաբերվել, որոնք փորձում են քաոս առաջացնել»-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «օպերատիվ տվյալների համաձայն՝ սեւազգեստ մարդկանց խմբեր են ստեղծվում» հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Թե որ անհատների մասին է խոսքը, Միրզոյանն անուններ չհնչեցրեց, միայն կրկնեց վերոնշյալը:
Հարցին՝ «ասֆալտին փռելը բռնության կոչ չէ՞», Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց. «Կա պետության ուժ կիրառելու իրավունք: Պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքերում…եթե հանցագործ պետք է վնասազերծես, որը մի բան էլ՝ այդ պահին դիմադրություն է ցույց տալիս, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ: Ոնց ուզում եք՝ մեկնաբանեք: Ոչ մեկ չփորձի բանդաներ ստեղծի, պետությունն իրավասու է սահմանված ձեւով այդ բանդաների ստեղծումը կանխարգելել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև


















































