Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իշխանությունների օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները․ «Ժողովուրդ»

Հունիս 08,2019 11:20

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները` 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից ուղղակի ներդրումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել:

Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռեւս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ: Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ. միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար:

Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանությունների օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 5.7 մլրդ դրամի դիմաց:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930