Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հեծանիվը ծառայողական չի եղել. Էդուարդ Աղաջանյանը՝ վարչապետի աշխատակազմին կցված մեքենաների կրճատումների մասին

Հունիս 10,2019 16:45

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրճատումներ են արել, վարչապետի աշխատակազմին սպասարկող 53 ավտոմեքենաներից այս պահին սպասարկում է 9 մեքենա: Ընդհանուր ի սկզբանե վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների թիվը գրեթե 50 տոկոսով կրճատվել են՝ դառնալով 44:

Մեր հարցին՝ այն հեծանիվը, որով մի օր վարչապետը գործի եկավ, դա ծառայողակա՞ն հեծանիվ էր, թե՞ իր սեփականն էր՝ Աղաջանյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ, վարձակալությամբ էր վերցրել»:

Նա ասաց, որ հաստիքների կրճատումներ չեն եղել, ընդհակառակը, մտադիր են ավելացնել հաստիքների թիվը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930