Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է դատավորի մոտ հարց չառաջանար՝ Քոչարյանի հաշվեհամարի շարժի մասին. քննվում է Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը

Հունիս 19,2019 15:13

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ մեղադրող կողմի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննությունը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքում նշեց՝ Քոչարյանի կալանքի փոփոխությամբ դատարանը թույլ է տվել դատավարական սխալ: Բողոքը ներկայացնող դատախազը գտնում է, որ ՀՀ ՍԴ- ի իրավական դիրքորոշումերին համապատասխան՝ Քոչարյանի կալանավորման հարցը, խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորություն ընտրելով՝ դատարանը թույլ է տվել այնպիսի սխալ, որն ազդել է գործի վրա։ Դատախազն անդրադառնալով հիմնավոր կասկածի հարցին՝ ասաց, որ մեղսագրված կասկածը հիմնավորելու համար իրենք ունեցել են բավարար փաստեր, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանի, Մայրապետյանի ցուցմունքները, Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունը։

Մանրամասն՝ տեսանյութում

Պետրոսյանն անդրադարձավ պաշպանների նախկինում հնչեցրած հիմնավորումներին՝ Քոչարյանի կալանքի փոփոխության վերաբերյալ, նշելով՝ Քոչարյանի զբաղեցրած բարձր պաշտոնները, մեծ ֆինանսական կարողություն ու կապերը:

Մանրամասն՝ տեսանյութում

Դատախազ Պետրոսյանն իր բողոքում նշեց, որ առաջին ատյանը հաշվի չի առել Մարտի մեկի տաս զոհերը, նախաքննության մարմնի՝ պարկուճների փոխելը, բանակի ներգրավումը:

Դատախազը պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Քոչարյանի կալանքի փոփոխության վերաբերյալ կայացնել նոր որոշում եւ ընտրել խափանման միջոց կալանքը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, թե զավեշտալի են համարում, որ գործով դատավորն ունենալով գործով ողջ նյութերն՝ իր որոշմամբ դրսեւորեց կրավորական կեցվածք:

Խոսելով Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագի մասին, գլխավոր դատախազն ասաց, որ նույն մեղադրյալին մեղսագրված կաշառքի դրվագով մանրամասն ներկայացվել են գործում առկա ապացույցները, կաշառք տալու վերաբերյալ անձանց ցուցմունքները:

Դավթյանը նաեւ ասաց՝ ինչպե՞ս կարող էր գործն օբյեկտիվ քննելուն հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանար 2007 թվականից նախկին նախագահի որդու 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտքն ու արտարժույթի առկայությունը, ինչպես նաեւ հաշվեհամարի մեծ գումարների շարժը, սա պետք է հարցեր առաջացներ դատավորի մոտ:

Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին՝ գլխավոր դատախազն ասաց, որ մեղադրյալ Քոչարյանը կխոչընդոտի գործի օբյեկտիվ քննությանը:

Դատախազն ասաց՝ պարզագույն փաստարկ՝ նրան մեղսագրված հանցանքները բարդ, հանցավոր սխեմայի դրսեւորում են, որի դերակատարները ծառայողական կախվածություն են ունեցել մեղադրյալից, գործով մեղադրյալներ են պաշտպանության նախարարը, կայազորի պետը, աշխատակազմի ղեկավարը եւ այլն: «Նման բարդ սխեմայի պայմաններում ակնհայտ չէ՞ արդյոք, նրանում ներգրավված անձանց, շփումների, խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիան: Քոչարյանի զգալի շահագրգռվածությունը, առավել քան ակնհայտ է»,-ասաց Դավթյանը:

Դավթյանն էլ անդրադարձավ դատարանի՝ այն հանգամանքների անտեսմանը, որոնք են՝ մեղսագրված հանցագործությունների, դրանց կատարման պահին ու դրանից հետո քողարկման ջանքերին, բանակի ներգրավմանը, ավտոմեքենաների պետհամարանիշների փոփոխությանը, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց համազգեստի տրամադրմանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930