Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Շահան Արծրունու համերգը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Հունիս 22,2019 20:28

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ամերիկահայ անվանի դաշնակահար – կոմպոզիտոր Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած բարեգործական համերգը, որն ամփոփում էր մաեստրոյի` վարպետության դասերով ուղեկցվող մարզային շրջագայությունը։

Հունիսի 1-ից Արծրունին վարպետության դասեր եւ համերգներ է իրականացրել Գորիսում, Ստեփանակերտում, Կապանում, Արգավանդում, Դիլիջանում, Վանաձորում եւ Աշտարակում։ Դրանց ընթացքում իրենց լավագույնը դրսեւորած մարզային երաժշտական դպրոցների աշակերտները գալա համերգին ելույթ ունեցան անվանի դաշնակահարի հետ:

«Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու եւ քաջալերելու Հայաստանի եւ Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց եւ զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- ասում է մաեստրո Արծրունին։

Կատարումների ցանկը ներառում էր Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Շոպենի, Շուբերտի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ծովինար Հովհաննսիյանի, Խաչատուր Ներսիսյանի ու Արամ Սաթյանի գործերից։

Համերգի վերջում Հայ օգնության ֆոնդը շնորհակալագիր հանձնեց Շահան Արծրունուն՝ տարիներ շարունակ պատանի երաժիշտներին աջակցելու, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար։ Անվանի դաշնակահարը, ի երախտագիտություն երկար տարիների բարեկամության եւ աջակցության, մրցանակ ստացավ նաեւ Արամ Խաչատրյանի տուն թանգարանից։

Մարզային համերգաշարի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ Մշակույթի եւ Արցախի մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների հետ, կազմել էր հագեցած ու տպավորիչ ծրագիր։

Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում։ Նախակրթարանն ավարտելուց հետո 1964թ մեկնել է Նյու Յորք՝Ջուլիարդ քոլեջում մասնագիտական կրթությունը շարունակելու համար, եւ հաստատվել է այնտեղ։ Նրա ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Ալան հովհաննեսն ու Էդվարդ Միրզոյանը։ Արծրունին տեսական ուսումնասիրություններ է արել հայկական երաժշտության արմատների բացահայտման ուղղությամբ, զարգացրեկ դաշնամուրային կատարողական արվեստը։ Նա համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայ երաժշտությունը։

Մարդասիրությունն ու բարեգործությունն արվեստագետ Արծրունու գործունեության կարեւոր մասն է։ Նա բազմիցս է հանդես եկել բարեգործական համերգներով՝ օգնելու ու աջակցելու համար Հայաստանումապրող խոցելի խմբերին՝ տարեցներին ու երեխաներին։ 

Անվանի երաժշտին՝ որպես բարձրակարգ դաշնակահար, ըստ արժանվույն գնահատել են օտարազգիայնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ջորջ Քրամբը, Լուիս Թալման, Ուիլյամ Մայերը եւ այլք։ Նրա մասին հոդվածներ են տպագրվել «The New York Times», «Fanfare», «Musical America», «American Record Guide», «La  Nacion», «Cumhuriyet» եւ այլ թերթերում ու պարբերականներում։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930