Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյանը փակագծերը չի բացում՝ որտեղ է Բոլթոնը ասել՝ երեւի չեն հասկացել ես ով եմ, ինձ տարել են անվտանգության խորհրդում պրեզենտացիա են արել, թե ոնց են իրենք հեղափոխություն արել

Հունիս 30,2019 15:59

Aravot.am-ը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել՝  հունիսի 20-ին «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ  ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից վերադառնալուց հետո հայաստանյան իր այցի մասին որոշակի մեկնաբանություններ էր արել:

Սուրեն Սարգսյանը, որն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե չունենք հայ-ամերիկյան օրակարգ, ասել էր. «Բոլթոնը եկել էր Հայաստան, հետ էր գնացել, խնդում էր մեր վրա, ասել էր իրենք երեւի չեն հասկացել ես ով եմ, գնացել եմ Հայաստան, ինձ տարել են անվտանգության խորհրդում պրեզենտացիա են արել, թե ոնց են իրանք հեղափոխություն արել»:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվել էինք՝ որտե՞ղ է պարոն Բոլթոնը նման պնդում արել: Ի պատասխան, Սուրեն Սարգսյանը փակագծեր չբացեց, ասաց. «Ինչ-որ կարող էի ասել այդքանը, մանրամասներ չեմ կարող ասել: Ինչ-որ ինձ բառացի փոխանցել են այդքանն եմ ասում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930