Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյան. Հայաստանում ապրելն ու Հայաստանի քաղաքացի լինելը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ և հեռանկարային

Օգոստոս 06,2019 11:56

Վարչապետի երեկվա ելույթից ուզում եմ առանձնացնել այս միտքը․ «Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, հայ լինելը պետք է լինի գրավիչ, հայ լինելը պետք է լինի հեռանկարային»:

Հիմա բացատրեմ, թե ինչու է այդ միտքն ինձ համար այդքան կարևոր։

Սկսեմ մի քիչ հեռվից։

Շատերն իրենց թերահավատությունն են արտահայտում 5 միլիոն թվի վերաբերյալ։ Եվ դա բնական է։ Բայց, եկեք հիշենք Իսրայելի բնակչության աճի դինամիկան։ Ուրեմն, 1989-ին Իսրայելի բնակչությունը կազմել է  4 384 355 միլիոն։
Այսօր այն կազմում է 8 596 953 միլիոն։

30 տարվա մեջ բնակչության աճը կազմել է 4 212 596 (աղբյուրը

Այսինքն, Իսրայելի բնակչությունը 30 տարում աճել է գրեթե երկու անգամ։

Ակնհայտ է, որ նման աճ չի կարող լինել ծնելիության հաշվին, առնվազն մեր երկրում։ Ժողովրդագրական օրենք է, որ հասարակության զարգացմանը զուգընթաց ծնելիությունը, եթե չի ընկնում, ապա առնվազն չի բարձրանում։ Հետևաբար, նման աճ հնարավոր է միմիայն ներգաղթի՝ հայրենադարձության շնորհիվ։ Իսկ որն է զանգվածային հայրենադարձության բանալին։

Բանալին սա է․ հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ և հեռանկարային։ Ես կավելացնեի, որ Հայաստանում ապրելն ու Հայաստանի քաղաքացի լինելը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ և հեռանկարային։

Հ.Գ․ Իհարկե, եթե խոսենք հարցի պրագմատիկ կողմից, այս փուլում հայրենադարձությունը խթանելու համար անհրաժեշտ է առնվազն վերացնել այն խոչընդոտները, որոնց բախվում են հայրենադարձները։ Դրա մասին դեռ կխոսենք։

Միքայել ԶՈԼՅԱՆ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Կարդացեք 2015 թ. Իսրայելից արտագաղթի չափերի մասին, ինտերնետում կա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031