Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադի մերձակայքում կբացվի տարածաշրջանում եզակի խաղադաշտ

Օգոստոս 07,2019 22:11

400 քմ ընդհանուր մակերեսով խաղադաշտը նախատեսված է թե՛ բակային բասկետբոլի, թե՛ ֆուտբոլի, թե վոլեյբոլի, ցանկության դեպքում՝ նաեւ թենիսի  համար: Նախագծի համահեղինակ, մասնագիտությամբ մարկետոլոգ Պետրոս Ծամերյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրականանում է իր մանկության երազանքը. «Մենք միշտ խնդիր ենք ունեցել, որ Երեւանում չեն եղել հանրային դաշտեր, որտեղ ընկերներով կարողանայինք բասկետբոլ խաղալ: Իսկ եթե այդպիսիք եղել են, ապա՝ խիստ անմխիթար վիճակում: Կասկադի մերձակա տարածքի այս խաղադաշտը շատ հարմար է ամբողջ աշխարհում լայն թափով զարգացող Street Art-ը նաեւ Երեւանում զարգացնելու համար: Այս ընթացքում, ինչ զբաղված ենք խաղադաշտով, մեզ մոտենում են մարդիկ, հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկներ, հետաքրքրվում ու հիացական խոսքեր են ասում»:

Պետրոս Ծամերյանը նաեւ ասաց, որ սկզբնական շրջանում որոշակի դժվարությունների առաջ են կանգնել  Երեւանի ղեկավար պատկան մարմիններին հանդիպելու եւ իրենց ծրագիրը ներկայացնելու համար: Սակայն հանդիպելուց հետո ամեն բան տեղն է ընկել: «Կենտրոն» թաղապետարանը զուգահեռ սկսեց խաղադաշտի մոտով անցնող փողոցը բարեկարգել: Այսօր նաեւ փողոցի լուսավորության հարցն են լուծելու: Ուրախացնում է նաեւ, որ շրջակա շենքերի բնակիչներն են իրենց գոհունակությունը հայտնում»:

Հարցին, թե ինչ ներկեր են օգտագործում, Պետրոս Ծամերյանը վստահեցրեց, որ ամենը, ինչ իրենք են օգտագործում, էկոլոգիապես մաքուր ջրադիմացկուն ցրտադիմացկուն, ջերմադիմացկուն նյութեր են, որոնք անգամ կարելի է համտեսել:

Սա տարածաշրջանում եզակի խաղադաշտ է լինելու: Նմանատիպ խաղադաշտեր կան միայն զարգացած երկրների հայտնի այն քաղաքներում, որտեղ զարգացած է  Street Art-ը:

Նկարիչը՝ Դմիտրի Պոտապովը, հատուկ հրավիրվել է Մոլդովայից: Այդ հարցում օգնել է Մոսկվայից վերջերս ժամանած Էդուարդ Հովսեփյանը, որը տեղեկանալով այս նախագծի մասին, որոշել է աջակցել նախագծի համահեղինակներ Պետրոս Ծամերյանին եւ Գեւորգ Բաղդագուլյանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031