Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոտնձգություն է». ՍԴ-ի մասին օրինագիծը պաշտպանը Քոչարյանի գործի հետ է կապում

Օգոստոս 14,2019 12:45

«Եթե մինչեւ այս ուզում էին բիրտ ուժով ՍԴ մի շարք դատավորներից ազատվել, հիմա զուգահեռ փորձում են առաջարկել փոխզիջումային տարբերակ: Փորձում են ընդունել օրենք, որով ՍԴ դատավորներին կշահագրգռեն ժամկետից շուտ լքել պաշտոնը»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության մշակած օրինագծերից մեկով՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով՝ այս տարվա օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ դատավորը մինչեւ պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ աշխատավարձ, հավելավճար:

«Եթե սա արվեր ոչ Քոչարյանի գործի համատեքստում, կարելի էր հարցը քննարկել: Բայց այս պարագայում ակնհայտ է, որ այդ օրինագիծն ուղղակի նպատակ է հետապնդում Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ունենալ այնպիսի իրավիճակ, երբ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով չի իրականացնի արդարադատություն»,-դառնալով օրինագծին՝ համոզմունք հայտնեց Հայկ Ալումյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն առաջիկայում ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ սահմանադրության համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ. «Այս ոտնձգություններն ուղղված են նրան, որ մինչեւ նշյալ կարծիքները ստանալը ՍԴ-ն արդեն չունենա այն կազմը, որն ունի այսօր»:

Հայկ Ալումյանը հիշեցրեց՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դեռեւս մոտ երկու ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ՍԴ-ն չի քննի Քոչարյանի գործի վերաբերյալ դիմումը կամ այն կքննի ոչ այսօրվա դատավորների կազմով. «Այս ամենը Քոչարյանի գործով ինչ-որ նպատակների հասնելու համար է արվում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանում է Մարտի 1-ի գործին առնչվող հարցերին

Gepostet von Aravot am Mittwoch, 14. August 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031