Լրահոս
Օրվա լրահոսը

Արփիի ծննդյան արարողությանը մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Նիկոլ Փաշինյանի հումորային գրառումը

Օգոստոս 18,2019 18:25

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը:

Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբարոններ եւ մի կին ատամնատեխնիկ:

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:

Այդ առիթով Հայաստանից Բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:

Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:

Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:

Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 18. August 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հարգելի Վարչապետ, հավատում և վստահում ենք։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031