Լրահոս
Օրվա լրահոսը

«Մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, ըտեղից սկսենք». Սեյրան Սարոյանը ասուլիս է հրավիրել

Օգոստոս 20,2019 13:24

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը Էջմիածնում իր տանը ասուլիս է հրավիրել: Նա հայտարարեց, որ իր մասին ստեր են տարածել. «Առանց հարցնելու… «դաժե» կարա զանգի միլիցիայությունից ճշտի՝ էդպիսի բան եղել է, թե՞ չի եղել: Մթամ՝ գեներալ Սեյրանին տունը պառկացրին գետնին, փռին: Մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, ըտեղից սկսենք»:

Հիշեցնենք, որ լուր էր տարածվել, որ գեներալ Սեյրան Սարոյանի տանը խուզարկություն է եղել: Նա վստահեցրեց, որ նման բան չի եղել ու շատ հեշտ էր դա ճշտելը. «Թող զանգեին Էջմիածնի ոստիկանություն, հո չէի՞ն խաբի: Կամ ինչի՞ պիտի խուզարկեին»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում են՝ «ռազբորկա» է եղել՝ նա պատասխանեց. «Ժողովուրդ ջան, էսի օջախ է, տուն է, իմ թոռներ, երեխեքս, մերս, որտե՞ղ եք լսել, որ մարդու օջախի մեջ «ռազբորկա» անեն: Էնքան անբարոյականի ծնունդ են, որովհետեւ իրանք օջախ չունեն, տուն չունեն, հեր ու մեր չունեն, պապի, տատի չեն իմանում ինչ բան է: Ուրեմն իմ տունը ռազբորկի դա՞շտ է, ինչ է: Երեխեք ջան, ինչքան վախտ է՝ էստեղ չէի, լիքը մարդ էր եկել ինձ դիմավորելու: Հիմա էլ բարեկամներս, ընկերներս, ծանոթներս բոլորն ուզում են գան ինձ տենան: Հայի տուն է, էլի՝ ուտեն, խմեն, իրանց քեֆն անեն՝ թողեն էթան: Հիմա ի՞նչ, որ մարդիկ ուզում են գան իմ տուն, ասեմ՝ մի՞ արեք»:

Լրագրողները ճշտեցին՝ ոստիկաններ չե՞ն եկել ձեր տուն՝ նա վստահեցրեց. «Այ մարդ, չի եղել, չեն եկել, հո զոռով չի՞»: Դիտարկմանը, որ երկու օր առաջ կուտակումներ են եղել ձեր տան մոտ, նաեւ նշվում էր, որ ոստիկաններ կան՝ քաղաքացիական հագուստով՝ Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Մեր տո՞ւն: Հիմա որ ինձի չեք հավատում, էլ ի՞նչ ասեմ: Մեր վառոդներից մի հատ միլիցա չի մտել: Սո՛ւտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031