Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլի կայքը Մակրոնի խոսքից ջնջել է «ընտրություններ» բառը

Օգոստոս 22,2019 11:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը խմբագրման է ենթարկվել Կրեմլի կայքի սղագրության մեջ: BBC-ն պարզել է, որ սղագրության մեջ Ֆրանսիայի նախագահի խոսքից ամեն անգամ հանվել է «ընտրություններ» բառը:

Այսպես, Մակրոնի «շատերը մտահոգված են ձերբակալություններից [Մոսկվայում բողոքի ցույցի մասնակիցների] և ազատ ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունից, ինչպես նաև սահմանված սահմանափակումների բնույթից» արտահայտությունը Կրեմլի կայքում թարգմանվել է հետևյալ կերպ. «Մարդիկ մտահոգված են այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում՝ ձերբակալություններ և այլն, այն բոլոր արգելափակումներից, որոնք արվել են իրավապահ մարմինների կողմից»:

Նույն կերպ «ընտրություններ» բառը վերաձևակերպվել է ամեն անգամ, երբ հանդիպել է Մակրոնի ելույթում: BBC-ն բացահայտել է առնվազն 4 այդպիսի դեպք, երբ Մակրոնն արտահայտել է այդ բառը, մինչդեռ Կրեմլի կայքում այն ոչ մի անգամ չի հանդիպում:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը BBC-ին պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել թարգմանչական սխալի պատճառով: «Խոսքը համաժամանակյա թարգմանչի սղագրության մասին է: Նման բան պատահում է… Համաժամանակյա թարգմանիչների աշխատանքը շատ բարդ է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են ուղղել սխալը կայքում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031