Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Չենք պատրաստվում մաս կազմել ELARD-ի թատրոնին

Օգոստոս 29,2019 17:42

Սքայպով Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ «ELARD»-ի հետ քննարկման մասին

Սիրելի՛ քաղաքացիներ,

Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «ELARD» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։

Մեզ ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։

Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031