Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում մեղավորներին կարող են չգտնել, քննության ընթացքի մասին էլ ոչինչ չեն հաղորդում. Jam-news

Սեպտեմբեր 09,2019 10:28 Share

Վերջին տասը տարվա սկանդալային քրեական գործերը, որոնց մասին գնալու է խոսքը, ադրբեջանական հասարակության ուշադրության կենտրոնում են եղել։ Սակայն մեղավորներին պատժելու փոխարեն մարդիկ ստիպված էին բավարարվել «հետաքննությունը վերահսկելու» իշխանությունների խոստումներով։

Ի՞նչ էին պատմում հասարակությանը քննությունների ընթացքում և ի՞նչ պետք է պատմեին։

 – Գեներալ Ռայիլ Ռզաևի սպանությունը 2009 թ-ի փետրվարի 11-ին։ Անկախ Ադրբեջանի բանակի «հիմնադիր հայրերից» մեկը սպանվել էր դիպուկահարի կողմից իր տան մոտ՝ մեքենայի մեջ։

Սպանությունից անմիջապես հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ գործն իր անձնական վերահսկողության տակ է առնում։ Սակայն 10 տարի անց ոչ մի մեկնաբանություն և հայտարարություն պետական կառույցներից՝ ոչ հանցագործության հնարավոր շարժառիթների, ոչ կասկածյալների մասին չեղավ։

 – Հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը 2011թ-ի նոյեմբերի 23-ին։ Նոյեմբերի 19-ին փողոցում նրան դանակով հարվածել էին, հիվանդանոցում նա հասցրեց մի քանի հարցազրույց տալ, որոնցում ենթադրում էր, որ իրենից վրեժ են լուծել իսլամի քննադատության, հատկապես՝ Իրանի կառավարության հասցեին քննադատության համար։

Ութ տարի է անցել, սակայն չկան ոչ կասկածյալներ, ոչ ձերբակալվածներ, ոչ էլ տեղեկություններ հետաքննության ընթացքի մասին։

 – Հրդեհ պլատֆորմում 2015 թ-ի դեկտեմբերի 4-ին։ 12 մարդ զոհվեց, 18 մարդ անհետ կորավ SOCAR ընկերության Գյունեշլի հանքավայրի նավթային պլատֆորմում։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը կարողացան մարել միայն մեկ շաբաթից։

Այդ օրվանից մինչ այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, հետաքննության ընթացքի մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։

 – Լրտեսական սկանդալ 2017թ-ի մայիսի 7-ին․ Ադրբեջանի ուժային կառույցները համատեղ հայտարարություն արեցին զինվորականներից և քաղաքացիական անձանցից բաղկացած լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Նրանց մեղադրեցին «հայկական ուժերին աջակցելու» համար երկրի Տերտերի շրջանում։

Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ մեղադրյալներից շատերին խոշտանգել են, և նրանցից ոմանք մահացել են կտտանքների ժամանակ։ Մահացածների հարազատները հավաքվում էին նախագահի վարչակազմի շենքի մոտ՝ պահանջելով բացատրություններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու են իրենց սկզբից հաղորդել զինվորականների մահվան մասին, իսկ հետո նոր՝ մեղադրել դավաճանության մեջ։

Հասարակությունը չի իրազեկվել հետաքննության ընթացքի մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30