Լրահոս
Օրվա լրահոսը

4 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

Սեպտեմբեր 09,2019 17:39

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։  Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից:

Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը /ինֆորմատիկա՝ 12-րդ դասարան/, Ալեքսանդր Աբելյանը /ինֆորմատիկա՝ 11-րդ դասարան/ և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Եվա Հունանյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/։

Բրոնզե մեդալի են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վաչագան Դիլանյանը /մաթեմատիկա՝ 12-րդ դասարան/, Դավիթ Կիրակոսյանը /ֆիզիկա՝ 12-րդ դասարան/ և Արեն Հակոբյանը /քիմիա՝ 11-րդ դասարան/:

Երևանի թիմը ղեկավարում էին Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը, ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Հրանտ Թոփչյանը և քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը։

Նշենք, որ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադան թիմային մրցույթ է չորս առարկաներից /մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա/, որին մասնակցում են 14-18 տարեկան աշխարհի մեծ քաղաքների աշակերտներ։ Յուրաքանչյուր քաղաք կարող է ներկայացնել 8 մասնակից՝ յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2018 թ.-ի մրցույթում, որին մասնակցում էր 33 քաղաքի 257 աշակերտ, նվաճել է 3 արծաթե և 5 բրոնզե մեդալների, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30