Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի կոմիտեն 2019 թվականը կփակի մոտ 70 հազար լիտր բենզինի խնայողությամբ

Սեպտեմբեր 09,2019 17:52

Այս տարվա հունվարից Կադաստրի համակարգի ծառայողական ավտոմեքենաներն անցել են բենզինի խնայողության ռեժիմի։ Մինչև 2019 թվականի օգոսոտոսը (ներառյալ) համակարգում խնայվել է ավելի քան 40 հազար լիտր բենզին։ Քանի որ սեպտեմբեր ամսից Կադաստրի ծառայողական մեքենաները ստանում են բենզինի ամսական միջինացված չափաքանակ, այդ հաշվարկով, մինչև այս տարվա ավարտը Կոմիտեն տարեկան կտրվածքով մոտ 70 հազար լիտր բենզին կխնայի։

Բենզինի խնայողության ռեժիմը չի վերաբերում միայն Կադաստրի երկու Renault Dokker մեքենաներին (կից լուսանկարում), որոնք ձեռք են բերվել 2019 թվականի մարտ ամսվա վերջին և երթևեկում են առաքման ռեժիմով՝ Հանրապետության բոլոր, այդ թվում, ամենահեռավոր մարզերի գրասենյակներ ու ստորաբաժանումներ հասցնելով գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ ապրանքներ։

Այլ որևէ բացառություն չկա, բենզինի խնայողության այս ռեժիմով են երթևեկում Կոմիտեի ծառայողական բոլոր ավտոմեքենաները, այդ թվում՝ ղեկավարինը։ Կարևոր լրացուցիչ անակնկալ ծախսերը կարվեն խնայված բենզինի պահուստից. օգոստոսի սկզբից ի վեր նման լրացուցիչ ծախսի առիթ չի եղել։

Ղեկավար Սարհատ Պետրոսյանն օգոստոսի 5-ի աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին ասել է, որ այդուհետ բենզինը Կադաստրի վարորդներին կբաշխվի ըստ վարած կմ-երի, քանի որ նախորդ մի քանի ամիսներին մշտադիտարկվել են չափաքանակները.

«Որևէ մեկը բենզինով աշխատավարձի հավելավճար այլևս չի’ ստանալու»,- զգուշացրել է Պետրոսյանն՝ ավելացնելով, որ մյուս կողմից, որևէ մեկը չ’պետք է աշխատանքային կարիքների համար իր հաշվին կամ իր անձնական մեքենայով ճամփորդի, – այդ նպատակով հատկացվող հերթապահ մեքենայի գրաֆիկը կկազմակերպի գլխավոր քարտուղարը։

Կադաստրի կոմիտեի տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի փոխանցմամբ, սա շարունակական է լինելու. «Խնայողությունը կպահպանվի մյուս տարի նույնպես, հանրությանը պարբերաբար կտեղեկացնենք նման միջոցառումների մասին»։


Կադաստրի կոմիտեի լրատվություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30