Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ոստիկանները բռնություն են կիրառել «Ազադլիքի» լրագրողի հանդեպ

Սեպտեմբեր 12,2019 16:24

Ադրբեջանի ոստիկանությունը բռնություն է կիրառել «Ազադլիք» թերթի լրագրող Թեզեխան Միրալամլիի հանդեպ: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Յասամալի շրջանի դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր ընդդիմադիր գործիչներից մեկի դատավարությունը:

Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել հավաքվածների հանդեպ: Երբ Միրալամլին բողոքել է իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, ոստիկանները հրել են նրան, ինչի հետևանքով լրագրողը ընկել է և վնասվածքներ ստացել: Միրալամլին հայտարարել է, որ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառումը կբողոքարկի դատարանում:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես խոսքի ազատության սահմանափակում:.

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30