Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի հոր ծաղկի բիզնեսին առնչվող քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ում

Սեպտեմբեր 17,2019 19:22

Aravot.am-ի տեղեկություններով ՝ ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հոր ծաղկի բիզնեսին առնչվող քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ում: Այն հարուցվել է մոտ մեկ տարի առաջ:

ՊԵԿ-ից մեզ հետ զրույցում հերքեցին, թե Վանեցյանի հոր դեմ քրեական գործ կա հարուցված, իսկ նրա բիզնեսին առնչվող քրեական գործ հարուցված լինել-չլինելու վերաբերյալ տեղեկությունը խոստացան ճշտել եւ տեղեկություններ հայտնել ավելի ուշ:

Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցել է նախկին դատախազ, Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ, պետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:

Պետական վերահսկողության ծառայությունից մեզ հայտնեցին, որ պարոն Քյարամյանն այդ ժամանակահատվածում չի աշխատել դատախազության համակարգում։ Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե Արգիշտի Քյարամյանն ինչ տեղեկություններ ունի այդ քրեական գործից, ինչին ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ այդ տվյալները կարող են հանդիսանալ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են հրապարակվել նախաքննական մարմնի թույլտվությամբ։

Հիշեցնենք, որ Քյարամյանը 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ:

2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ, 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ, 2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ, իսկ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական, ներկայումս պետի ժամանակավոր պաշտոնակատար է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30