Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում հիանալի եղանակ է. Աննան էլ է ինձ հետ. հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ. Նիկոլ Փաշինյանը՝ լոսանջելեսահայերին

Սեպտեմբեր 22,2019 21:21

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱՄՆ-ում է՝ Լոս Անջելեսում:

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետը, դիմելով լոսանջելեսահայերին, տեղեկացրեց. «Մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, որտեղ հիանալի եղանակ է, հիանալի մթնոլորտ: Այսօր՝ ժամը 16.00-ին, սպասում ենք բոլորիդ Գրանդ փարկում,  որտեղ տեղի կունենա մեր սպասված հանդիպումը: Դեռ անցյալ տարվանից ենք այս հանդիպումը պլանավորել՝ հեղափոխությունից անմիջապես հետո, բայց հանգամանքների բերումով չստացվեց: Ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի, սիրում եմ բոլորիդ: Աննան էլ է ինձ հետ, ինքը հիմա հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ, որովհետև սելֆի սթիք չունենք: Լավ եղեք, կհանդիպենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30