Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա հերոս

Սեպտեմբեր 30,2019 12:44

«Մերոնք դրսում» խորագրի շրջանակներում  ՀՖՖ-ն ամփոփել է շաբաթվ ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթները:

Այս շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով Իտալիայի Ա Սերիա-ի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլային փոխանցման հեղինակ։

Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 23-րդ տուր, «Դնեպր» Մոգիլև 3:0 «Սլուցկ»հայտավորված է եղել հանդիպմանը:

Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր, «Ուրալ» 0:3 ԲԿՄԱ, հայտավորված էր հանդիպմանը:

Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 24-րդ տուր, ԱԻԿ 1։0 «Գյոթեբորգ», զգուշացվել է 19-րդ րոպեին, հեռացվել է խաղադաշտից 69-րդ րոպեին։


Շվեդիայի առաջնության 25-րդ տուրի «Գյոթեբորգ» 0:0 «Հաքեն» հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցել։

Հովհաննես Համբարձումյան,  «Էնոսիս Պարալիմնի» ակումբն այս շաբաթ հանդիպում չի անցկացրել։

Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն,  28-րդ տուր, «Տոբոլ» 0։0 «Ժետիսու», չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով։

Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, «Բոյակա Չիկո» 1։0 «Վայեդուպար»

Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ, «Էբար» 0։2 «Արդա»

 

Բուլղարիայի առաջնություն, 11-րդ տուր, «Արդա» – «Էտար» սեպտեմբերի 30-ին, ժամը 18։30-ին

Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 5-րդ տուր, «Ռոմա» 0։2 «Ատալանտա»փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, փոխարինվել է 90-րդ րոպեին:

Իտալիայի Սերիա Ա, 6-րդ տուր, «Լեչչե» 0։1 «Ռոմա», ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ Է ԴԱՐՁԵԼ 56-րդ րոպեին, վնասվածքի պատճառով փոխարինվել է 87-րդ րոպեին։

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Ակտոբե» 2:2 «Տարազ»փոխարինվել է 84-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Կիպրոսի Սուպերգավաթ, ԱՊՕԵԼ 1։0 «ԱԵԼ Լիմասոլ, փոխարինվել է 70-րդ րոպեին։

 Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 11-րդ տուր, «Լյունգբյու» 2։1 «Հոբրո», որակազրկման պատճառով բաց է թողել հանդիպումը:

Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Աստանա» 3։0 «Կայսար», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Սարգիս Ադամյան, Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր, «Հոֆենհայմ» 0:3 «Բորուսիա Մյունխենգլադբախ», փոխարինման է դուրս եկել 51-րդ րոպեին։

Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր, «Սոչի» – «Ախմատ»սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20։30-ին։

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30