Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտանյութը բենզասղոցով մանրացրել է և իր տան բակ տեղափոխել. ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է

Հոկտեմբեր 07,2019 17:52

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան փողոցից, փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու։ Փայտանյութի համար նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն հավաքել է «Ավերի թալա» կոչվող հանդամասից․ բենզասղոցով մանրացրել է և ավտոմեքենայով իր տան բակ տեղափոխել:
Բենզասղոցը վերցվել է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031