«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները քննարկում են այն հարցը, որ հնարավոր է Հովհաննես Իգիթյանին պատվիրակությունից հանեն տարվա սկզբին, երբ արդեն օրենքով սահմանված կարգով կլինի ռոտացիոն կարգով պատվիրակության անդամների փոփոխությունը։ Այդպես ե՛ւ չեն նեղացնի Հ. Իգիթյանին, ե՛ւ ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանին։
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։
–Տիկին Հայրապետյան, արդեն երկար ժամանակ է՝ քննարկվում է Ձեր խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանին նշված պատվիրակությունից հեռացնելու հարցը։ Ի՞նչ է որոշել խմբակցությունը այդ հարցով։
–Նման քննարկում ֆրակցիայում չկա, բայց սովորաբար պատվիրակության կազմը ամեն տարվա սկիզբ թարմացվում է, այսինքն՝ ամեն տարի հունվարին մենք ներկայացնում ենք պատվիրակության կազմը, անունները տրվում են այդ ժամանակ, այդ պրակտիկան կա։
Կարդացեք նաև
–Տիկին Հայրապետյան, Ձեր պատվիրակությունը լուրջ քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ կիսատ թողնելով ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքները՝ իմքայլականներով վերադարձաք Հայաստան, որպեսզի մասնակցեք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին։ Ձեր այդ քայլը անլուրջ համարվեց, երբ թողնելով միջազգային հարթակը՝ վերադարձել եք ՀՀ։ Ինչո՞ւ նման քայլի դիմեցիք։
–Մենք տվյալ պահին նպատակահարմար ենք համարել այդպես վարվել, որովհետեւ մեկուկես օր էր մնացել ու խնդիրները, որոնք քննարկվելու էին… այսինքն այնպիսին չէին, որ մեր չներկայանալը, այսպես ասած, կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ։ Ու այնպես չէր, որ ամբողջ պատվիրակությունն է վերադարձել, վերադարձել են «Իմ քայլ»–ի պատգամավորները, ընդ որում՝ «Իմ քայլ»–ից երկու պատգամավոր են, որոնք մշտական ներկայացուցիչներ, այսինքն՝ երկու մշտականները մնացել էին՝ տիկին Զոհրաբյանը եւ պարոն Մարուքյանը, իսկ միջազգային հարթակներում մենք հանդես ենք գալիս ոչ թե ընդդիմադիր կամ իշխանական պատգամավորներ, այլ մեկ միասնական ֆրոնտ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































