Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել են:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Գրիգորյանն աշխատում է «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ն. Տեր-Հարությունյանը՝ «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































