Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն ընդգրկվել է Booking.com-ի` 2020-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում

Հոկտեմբեր 10,2019 21:00

Աշխարհում հյուրանոցներ առաջարկող ամենահայտնի ճանապարհորդական կայքերից մեկը՝ Booking.com-ը, Հայաստանի մայրաքաղաք Երևանն ընդգրկել է 2020թ. ամենաթրենդային ուղղությունների տասնյակում:

Կայքի կողմից պատվիրված հարցմանը  մասնակցել է 22 հազար  չափահաս մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ճամփորդել են անցած 12 ամիսների ընթացքում կամ նախատեսում են  ճամփորդել առաջիկա մեկ տարում: Հարցումն անցկացվել է 2019թ. օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 28-ը:

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև  Գզիրան  (Մալթա), Նինբին (Վիետնամ), Սալտան  (Արգենտինա), ինչպես նաև  Հյուսիսային Վիետնամի Նինհ Բինհ,  Հարավային Կորեայի Ջեջու կղզում գտնվող Սեոգվիպո, Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Ջոդհպուր, Լեհաստանի Սվինոուջսցիե, Ճապոնիայի Շիկոկու կղզիներից մեկում գտնվող Տակամատսու և Հյուսիսային Մոնտենգրոյի Զաբլջակ քաղաքները։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031