Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջան ազգային պարկից» 2 խմ փայտանյութ էր տեղափոխում. ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հոկտեմբեր 14,2019 13:25 Share

 Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան թաղամասի հարակից տարածքից բաժին բերման են ենթարկել 43-ամյա տղամարդու՝ իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով։

Մեքենայում բարձած մոտ 2 խմ փայտանյութի վերաբերյալ նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ փայտանյութը հատել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի 1-ին պահաբաժնից՝ քամատապալ ծառերից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել