Լրահոս
Օրվա լրահոսը

Զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով. System of a Down-ը հայտարարություն է տարածել

Հոկտեմբեր 24,2019 13:10

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբն անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե խումբը գումար է ստացել 2015 թ. Երևանում տեղի ունեցած համերգից, գումար են ստանալու նաև 2020թ. Երևանում նախատեսված համերգից:

SOAD-ը այս առիթով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի տեքստը հրապարակվել է խմբի ֆեյսբուքյան էջում:

«Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում է ապատեղեկատվությունը կամ այսպես կոչված ֆեյք լուրերը: Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Այս ամենը իրականությունից շատ հեռու է: 2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը, որոնց մեջ ներառված էր բեմը, տեխնիկական, անձնակազմի ծախսերը, թռիչքը, կեցությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի դրամ չի վաստակել 2015թ. այդ շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու: Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել, զզվելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,-ասվում է խմբի հայտարարության մեջ:

Gepostet von System of a Down am Mittwoch, 23. Oktober 2019

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Որևէ մեկը չի՞ հայտնել խմբի անդամներին, որ եթե խմբի ղեկավարը քաղաքականություն է մտնում, ապա պետք է պատրաստ լինի նման տհաճ անակնկալների, քանի որ այդ բնագավառում միայն բլիթներ չեն հատկացնում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031