Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Նոյեմբեր 01,2019 21:15

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Շախրիյար Մամեդյարով-Լեւոն Արոնյան,  Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ, Գադիր Գուսեյնով-Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլթայ Սաֆարլիին:

Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց ընտրանին թիմային 11 միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930