Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր հեղափոխություն եք առաջարկո՞ւմ». Անահիտ Բախշյանը՝ Վազգեն Մանուկյանին

Նոյեմբեր 07,2019 18:35

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Հանրային խորհրդի այսօրվա նիստում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, քննադատելով իշխանությանը, կարծիք հայտնեց, որ հանրությունը պետք է դիմադրի այսօրվա իրավիճակին, որը ստեղծում է նոր իշխանությունը: Ասվածի շուրջ ՀԽ անդամ Անահիտ Բախշյանը հարցադրում արեց. «Ասացիք, որ պետք է դիմադրել: Նոր հեղափոխություն եք առաջարկո՞ւմ: Դիմադրել չի նշանակո՞ւմ հեղափոխություն անել, հեղափոխություն անե՞նք»: Վազգեն Մանուկյանն ի պատասխան ասաց, որ ՀԽ-ն նախորդ ժամանակահատվածում էլ էր դիմադրում էր, բայց դա մամուլով չէր երեւում, դա հանդիպումներում էր երեւում:

Մանուկյանը պնդեց կարծիքը, որ եթե երեւույթն ընդունելի չէ, պետք է դիմադրել. «Օրինակ՝ Արա Բաբլոյանի դեմ քրեական գործի դեմքում»: Անահիտ Բախշյանը նկատեց. «Ձեզ համար Քոչարյանի դեպքն էլ է ոչ ընդունելի…»: Մանուկյանը նշեց, որ  իշխանությանը պետք է ցույց տալ, թե որ հարցում ժողովուրդն ունի տարակարծություն եւ որ պետք է դիմադրել: «Հանրային խորհուրդը չի կարող դիմադրել, որովհետեւ այդ դեպքում կլինի ընդդիմություն»,-իր հերթին չհամաձայնեց ՀԽ անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930