2019թ. նոյեմբերի 10-ին, «Անի գրանդ հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության 4-րդ (25-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը` Համագումարը, որին մասնակցեցին գրանցված 130 պատգամավորներից 127-ը: Ժողովի օրակարգային հարցերից էին ՌԱԿ ատենապետի և Կենտրոնական վարչության ընտրությունները:
ՌԱԿ պատգամավորական ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում` 72 կողմ ձայնով ՌԱԿ ատենապետ ընտրեց Հրաչյա Կարապետյանին: ՌԱԿ պատգամավորական ժողովը ընտրեց նաեւ ՌԱԿ Կենտրոնական վարչություն:
Կենտրոնական վարչության քաղաքական գործունեության վերաբերյալ շուտով տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կլուսաբանվեն բոլոր տեսակետները:
Կարդացեք նաև
ՌԱԿ Կենտրոնական վարչություն


















































