Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը՝ նոր ոգով և շնչով

Նոյեմբեր 16,2019 21:33

Այսօր՝ նոյեմբերի 16-ին Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյանի» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը։

Ծրագրի համահեղինակները ներկայացրեցին մշակութային կենտրոն-թանգարանի և զբոսայգու իրենց տեսլականը։

Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ դեռևս առկա է նախագծի էսքիզը և հնարավոր են փոփոխություններ․

«Մենք ուզում ենք ունենալ համապարփակ մշակութային կենտրոն, որտեղ արտասահմանից ժամանած արվեստագետները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հրանտ Մաթևոսյանի կյանքը, ստեղծագործությունները և էսսե կգրեն»։

Թանգարանի ճարտարապետ- դիզայներ Վահագն Այվազյանը ներկայացրեց, թե եռահարկ մշակութային կենտրոնը ինչպիսին է լինելու․

«1-ին հարկում կլինի այցելուների ընդունման կետը, հանդերձարանը, իսկ մնացած ողջ սրահը կօգտագործվի ներկայացնելու Հրանտ Մաթևոսյանի կյանքը։ Քանի որ առայժմ 3-րդ հարկ չկա, ադմինիստրացիոն սենյակները 2-րդ հարկում են։ Մենք առաջարկում ենք, որ ադմինիստրացիան տեղափոխվի 3-րդ հարկ, իսկ 2-րդ հարկի մի մասում կլինի մշտական ցուցադրություններ, կլինի նաև ընթերցասրահ։ 3-րդ հարկում կլինեն ադմինիստրացիոն սենյակները, արխիվը»։

«Հրանտ Մաթևոսյանի» մշակութային կենտրոն-թանգարանում դասական թանգարանային ցուցադրություններ չեն լինելու։ 2-րդ հարկի այն մասում, որտեղ լինելու են մշտական ցուցադրությունները, բաժանվելու է 2 լաբիրինթոսի․ առաջինում ներկայացվելու է Հրանտ Մաթևոսյանի կյանքը, իսկ երկրորդում՝ նրա ստեղծագործությունները:

«Ահնիձոր» այգու ճարտարագետ Աշոտ Արշակյանը իր խոսքում նշեց, որ ամեն ինչ պետք է մոտ լինի Ահնիձորի բնությանը:

«Մենք փորձել ենք զբոսայգու տարածքը պարփակել փողոցի աղմուկից և փոշուց և այնպես ենք արել, որ այն ցանկացած կետից երևա: Կլինի նաև հատված, որտեղ ոչ մեծ թվով հանդիսատեսները կկարողանան դիտել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր, հարցազրույցները: Կլինեն ճեմուղիներ և ամբողջ զբոսայգին պատված է լինելու ծառերով, կանաչ տարածություններով»:

Շնորհանդեսին ներկայացվեցին նաև մշակութային կենտրոն-թանգարանի նախնական ծախսերը և եկամուտները:

 

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930