Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե ծխողներն ինձ հիմա ատում են». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 09,2019 20:20

«Տեսել եմ եւ ուսումնասիրել՝ փորձը ցույց է տալիս, որ այս կերպ ծխողների քանակը պակասում է: Չգիտեմ՝ տարեկան քանի՞ տոկոսով, բայց անգամ, եթե մեկ տոկոս լինի, մենք օր առաջ պետք է դրա մասին մտածենք եւ հնարավորինս արագ լուծումը տանք»,-հանրային փակ եւ կիսափակ տարածքներում ծխելն արգելող օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր տնտեսական վնասի մասին պատգամավորների մտահոգությանը, Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց. «Պետք է գումար հատկացնենք, որ մարդիկ առհասարակ թարգեն ծխելը: Դեռ ավել գումար պետք է տանք, որ մարդիկ չծխեն: Գիտեմ՝ ամենայն հավանականությամբ, ծխողները հիմա ինձ ատում են, բայց մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ն լինի անծուխ՝ 5, 10 տարի հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Derenik Mikaelyan says:

    Մարդկանց առողջության մասին ե՞ք մտածում ու գումար ունե՞ք: Օր առաջ Սկսեք Ալավերդի եւ Ախթալա ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ամբողջական համայնքների վերաբնակեցման անհետաձգելի գործը.
    https://ecolur.org/hy/news/mining/—-/11872/

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031