Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. Հիմա որ ասում են պարտիզանական ջոկատներ, դա սուտ է. նման բովանդակությամբ ելույթ չի եղել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2019 12:24

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է ՀՅԴ-ում վերջին շրջանում կատարվող թեժ իրավիճակի մասին:

– Ի՞նչ իրավիճակ է այժմ ՀՅԴ-ում, դեռեւս դեկտեմբերի 5-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մի հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշվում էր, որ ՀՅԴ-ն հոկտեմբերի 31-ին ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողով է անցկացրել, որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել իշխանություններին։ Ինչի՞ մասին է խոսքը։

– Այն ժողովից, որի մասին խոսում էին, այդ ժողովում տվյալ մարդիկ չեն մասնակցել։ Նախ որ հայտարարում են, թե ժողովն արել է Հրանտ Մարգարյանը, թե ինքն է վարել, սուտ են ասում։ Ժողովը վարել եմ ես, ժողովին քաղաքական զեկույցով հանդես եմ եկել ես, ժողովի ամփոփումը իրականացրել եմ ես, ժողովին մասնակցել է շուրջ 140-150 հոգի, ժողովին ներկա են եղել ՀՅԴ-ի բոլոր կոմիտեներից 2 ներկայացուցիչ, Հայաստանի 10 մարզային կոմիտեներից 3 ներկայացուցիչ, նաեւ հրավիրված են եղել ուսանողական երիտասարդական միությունների վարչությունները ու Բյուրոյի եւ Գերագույն մարմնի նախկին անդամներ։ Այդ ժողովը մեր հերթական ժողովներից մեկն է եղել, որտեղ քննարկել ենք օրակարգ։

– Ո՞րն է եղել ժողովի առանցքային հարցը։

– Առանցքային հարցերը՝ երկրի ներքաղաքական իրավիճակ, կատարել ենք գնահատումներ, որից հետո ԳՄ-Ն հանդես է եկել հայտարարությամբ ու ներկայացրել, թե ինչ հարցեր ենք քննարկել։ Բայց որոշ շրջանակներ փորձեցին ինչ-որ որակումներ տալ եւ հատուկ բառեր օգտագործել, թե իբրեւ… Ազատ քննարկում է եղել մոտ 5-6 ժամ, դա ՀՅԴ-ում շատ նորմալ պրոցես է։ Հիմա որ ասում են պարտիզանական ջոկատներ, դա սուտ է, նման քննարկումներ կամ Հրանտ Մարգարյանը նման ելույթներ չի եղել։

– Ներկա՞ է եղել Հրանտ Մարգարյանը ժողովին։

– Մարգարյանը ներկա եղել է ու ելույթ ունեցողներից մեկը եղել է ինքը, բայց նման բովանդակությամբ ելույթ չի եղել։

– Ովքե՞ր են այդ դեպքում այն շրջանակները, ովքեր, ըստ Ձեզ, խեղաթյուրել են ժողովի բովանդակությունը։

– Այսօր արդեն «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հեռացված նախկին մի քանի դաշնակցականներ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031