Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հարցում փոխզիջում հնարավոր է. Զախարովա

Դեկտեմբեր 12,2019 23:15 Share

Չնայած կողմերի միջև դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հարցում հնարավոր է փոխզիջման հասնել: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ես չէի ասի, որ ինչ-որ ձև «արձանագրել ենք» կողմերի միջև հետագա երկխոսության անհնարինությունը: Ինձ թվում է կողմերն այդ մասին չեն էլ խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, այլապես չէր լինի բանակցային գործընթաց»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, մշտապես կաջակցի երկխոսության շարունակությանը: «Կանենք ամեն բան, որպեսզի երկխոսությունը շարունակվի կառուցողական, և կողմերը կարողանան հասնել փոխադարձաբար ընդունելի որոշման»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում արդեն եղել են երկխոսության օրինակներ:

«Չնայած դիրքորոշումների տարբերությանը և ուրվագծված «կարմիր գծերին», եղել են երկխոսության և գործակցության օրինակներ այն ոլորտներում, որոնցում հաջողվել են հասնել փոխըմբռնման: Մասնավորապես, խոսքը լրագրողների խմբի փոխանակման մասին է, հիանալի օրինակ է: Միջնորդների դերն այստեղ կառուցողական էր»,- ասել է նա:

https://www.youtube.com/watch?v=A0t2e7lbGgY

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031