Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների հետևյալ փաթեթը․ Արսեն Թորոսյան

Դեկտեմբեր 15,2019 14:06

Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

  • Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար:
  • Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
  • Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
  • Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
  • Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,
  • Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում:

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

  • Իմունիզացիա,
  • կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
  • աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  • տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
  • հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
  • հեմոդիալիզի ծառայություններ:

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

  • Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
  • քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
  • սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
  • չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
  • մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
  • մանկական և նորածնային վիրաբուժության,
  • ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության,
  • ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

‼️Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ…

Gepostet von Arsen Torosyan am Sonntag, 15. Dezember 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031