Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուտի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել են կաղնի տեսակի 11 հատ փայտանյութ

Դեկտեմբեր 21,2019 15:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, բնապահպանության աշխատակիցների հետ համատեղ, դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, «Իջևանի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի «Ծառուտի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել են կաղնի տեսակի 11 հատ 1 մետր երկարությամբ փայտանյութ:

Պարզվել է` դեկտեմբերի 19-ին Իջևանի Երևանյան փողոցի 45-ամյա մի բնակիչ նշված տեղամասում բենզոսղոցով կաղնու ծառ է հատել:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: