Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից Արցախ ռոումինգի սակագները զգալի նվազելու են, էժանանալու է նաեւ sms ուղարկելն ու ինտերնետ հասանելիության սակագինը

Դեկտեմբեր 25,2019 14:09

«Տեսանելի ձեռքբերումներ ունենք հեռահաղորդակցման ոլորտում»,- այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա հայտնեց, որ 2019-ին Արցախում բանակցություններ են վարել այնտեղի ՀԾԿՀ-ի հետ ու շարժական կապի օպերատորների հետ բանակցությունների արդյունքում 2019-ի օգոստոսի 1-ից հասել են նրան, որ Արցախում ռոումինգի սակագները նվազեցրել են՝ 38 միասնական գին է սահմանվել, այնուհետեւ սեպտեմբերին էլ հուշագիր են ստորագրել, ըստ որի 2020-ի հունվարի 1-ից 6 ամսվա պարբերականությամբ կնվազեն ռոումինգի սակագները, մասնավորապես՝ ելքային զանգերի սակագները հունվարի 1-ից կնվազեն 25 տոկոսով, մինչեւ 2021-ը կնվազեն շուրջ 30 տոկոսով, իսկ մուտքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 40 տոկոսով եւ 2021-ի հունվարի դրությամբ կկազմի 45 տոկոս: 50 տոկոսով կնվազեն տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության սակագները, 2021-ի հունվարի 1-ին կազմի շուրջ 60 տոկոս:

Կարճ sms հաղորդագրությունների գինը 65 տոկոսով կնվազի, 2021-ի հունվարի 1-ից կունենանք 75 տոկոս նվազեցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031