Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ

Դեկտեմբեր 30,2019 21:58

«Ucom» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

«Հանձնաժողովը ստացել է գրություն, որով Ucom ընկերությունը խնդրել է համաձայնություն տալ գործարքին և այժմ այն գտնվում է ուսումնասիրության փուլում: Ըստ օրենքի` հանձնաժողովը պետք է համաձայնություն տա նշված գործարքին: Քանի որ գրությունը եղել է դեկտեմբերի 27-ի երեկոյան, գործընթացը ուսումնասիրության փուլում է»,- նշեց Ազիզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031