Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրում երկու անձի դանակահարած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանության բացահայտումը

Հունվար 09,2020 19:27

Հունվարի 3-ին, կեսգիշերին մոտ, բուժհաստատություններից ոստիկանության Արաբկիրի բաժնում, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց. Վրացական փողոցից` կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոններ էին տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ ու մի անչափահաս:

Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցներում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց պարզվեց, որ Վրացական փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է նույն փողոցի 33-ամյա մի բնակիչ:

Հունվարի 8-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է Արաբկիրի քննչական բաժին և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031