Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի կողմից, եթե հեղաշրջման փորձ է եղել, պետք է այդ հիմքով հարուցված քրեական գործ լիներ. Էդմոն Մարուքյան

Հունվար 14,2020 17:48

Այսօր ՊՆ-ում նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել է նախարարությունում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, ՀՀ ներքին ու արտաքին մարտահրավերների հետ կապված հարցեր: Մոտ երեք ժամ տեւած հանդիպման հարցերի շրջանակը, քննարկվող թեմաները, ըստ Մարուքյանի, փակ գաղտնի ռեժիմով են, կապված ՀՀ անվտանգության խնդիրների հետ, այդ պատճառով հրապարակման ենթակա շատ տեղեկատվություն չկա:

Նա հանդիպումից հետո լրագրողներին ասաց՝ հրատապ որեւէ անհանգստացնող հարց չկա, ամեն ինչ իր ընթացքի մեջ է, տարին նոր է  սկսել. « Բոլորս այնպես պետք է անենք, որ ուժեղ լինենք»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունը, թե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է կազմակերպել՝ Էդմոն Մարուքյանը հարցով պատասխանեց. «Դա ե՞րբ է շրջանառվել, ո՞վ է ասել, երե՞կ, իմ ծնունդն է եղել, հանդիպել ենք ոստիկանապետին, դրանից հետո տեղեկություն չունեմ, եթե նման հայտարարություն է արվում, դա նշանակում է, որ պետք է լիներ այդ հիմքերով հարուցված քրեական գործ, ես՝ որպես իրավաբան եմ ասում: Չգիտեմ՝ ով է ասել»:

Անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ Արթուր Վանեցյանի, Միքայել Մինասյանի ու Արա Սաղաթելյանի կապին ու գործունեությանը վերաբերող, Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Ես այդ հոդվածի մեջ չեմ մտնելու, նախկինում երկու մտերիմ հարաբերությունների քննարկում է, ոչ մեկի ընտանիքի, անձանց հարաբերությունների մեջ չեմ մտնելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031