Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում

Հունվար 15,2020 17:45

Հունվարի 11-ին Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, տեղի ունեցավ Սուրբծննդյան բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ, ինչպես նաև՝ գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը:

Համերգից առաջ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը, մասնավորապես՝ դեռ 1988 թվականին երկրաշարժից տուժած գոտու բնակչությանը բարեգործական համերգների միջոցով ֆինանսական աջացության տրամադրումը, ինչպես նաև 2018թ. Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին վերականգնման աշխատանքներում աջակցությունը: Համերգն ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի աղոթքով:

Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում՝ ընթացիկ տարում Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում:

Համերգի ավարտից հետո երգչախումբը հյուրընկալվեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031