Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս շախմատիստուհիներ հավասար միավորով առաջատար են

Հունվար 15,2020 21:12 Share

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 75-րդ առաջնության չորրորդ տուրում Մարիա Գեւորգյանը հաղթեց Մարիամ Ավետիսյանին, Աննա Խաչատրյանը՝ Թերեզա Ամբարջյանին, Նարե Առաքելյանը՝ Մարիա Կուսովային, Սիրանուշ Ղուկասյանը՝ Վերոնիկա Խաչատրյանին եւ միայն Աստղիկ Հակոբյան-Սուսաննա Գաբոյան պարտիան ոչ-ոքի ավարտվեց:

Հինգերորդ տուրից առաջ Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Մարիա Գեւորգյանը եւ Նարե Առաքելյանն (նկարում) ունեն 3,0-ական միավոր եւ նույն  հերթականությամբ կազմում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել