Լրահոս
Օրվա լրահոսը

4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ

Հունվար 18,2020 14:00

Ամանորի նախաշեմին` 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) եւ 2020թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը գրանցել է քառապատիկ  աճ:

Մասնավորապես, ռեկորդային է եղել Երեւանի տարածքում 4G/LTE թրաֆիկի մասնաբաժինը, որն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 72%: Ամանորի նախաշեմին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2020թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 69 մլն րոպե, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է շուրջ 3% աճ: Նշված օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է շուրջ 8.3 մլն կարճ հաղորդագրություն՝ ապահովելով շուրջ 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, եւ 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500 հազարը:2019 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2019-ի վերջի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 1070 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 78.3%-ին:

«Առավոտ» օրաթերթ
17.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031